Ամեն ժողովուրդ ունի իր մշակութաբանական գենետիկան, այսինքն աշխարհի մասին խորքային կարծրատիպերը, որից ազատվելը շատ դժվար է ու երբ թվում է, թե որևէ իրադարձության պատճառով կարծես թե այդ կարծրատիպերից սկսում ենք ազատվել, նորից կտրուկ շրջադարձ է կատարում դեպի այդ հին կարծրատիպերը, կամ այլ կերպ ասած աշխարհայացքային դոգմաները:
Արցախի առաջին պատերազմում հաղթանակ տանելուց հետո կարծես թե փոխվում էր այդ գլխավոր կարծրատիպերից ամենաառանցքայինը, սակայն հիմա նորից հին մտածողությանն ենք վերադառնում:
Հայերն ունեն խորքային համոզմունք, որ իրենք իրենցից ոչինչ չեն ներկայացնում ու դրա համար պետք է դրսերում հովանավոր գտնեն, ով պետք է գա և մեր խնդիրները լուծի,այսինքն իրենց քաղաքական իշխանությունը հանձնեն դրսի կառավարմանը, պահելով այսպես ասած “ազգային ինքնությունը”, հանուն ինքնանպատակ գոյատևման։
Դա ունի պատմական արմատներ, որում չեմ ցանկանում շատ խորանալ, ընդամենը կարճ կասեմ։ Դեռևս 5-րդ դարում ինքնակամ հրաժարվելով քաղաքական սուվերենությունից՝ գահընկեց անելով թագավորին, ընտրեցին “ազգ-կրոնական համայնք” մոդելը։ Մենք որոշակի բացառություններով նման համայնքի կարգավիճակով ենք ապրել 1500 տարի,։ Այդ մոդելը լավագույն ձևակերպումը Օսմանյան կայսրությունում է ձևակերպվել՝ միլլեթ։
Արցախյան երկրորդ պատերազմում պարտվելուց հետո արագ թափով վերադառնւմ ենք մեր այդ բնական վիճակին։
Բայց դա էլ մի կողմ դնենք, այլ խոսենք ավելի մի այլանդակ երևույթի մասին։ Երբ սկսվում է դրսից հովանավոր գտնելու փնտրտուքները, այդ ժամանակ համայնքը կիսվում է, մի մասը համարում էր, որ Պարսկաստանն է լավ հովանավոր, մյուս՝ Բյուզանդիան, հետո սկսում են համարել, որ արաբներն ավելի լավն են, հետո մոնղոլները, կարա-կոյունլերը, կամ կաթոլիկ Եվրոպան ու այդպես շարունակ։
Հիմա նույնն է կատարում, համայնքը կիսվել է երկու մասի, մի մասը համարում է, որ ռուսներն են լավ հովանավոր, մյուս մասը՝ Ամերիկան։ Հետո, երբ իրավիճակ փոխվի, կբաժանվենք Իրանի ու Թուրքիայի կողմնակիցների։ Ու սկսում ենք մեր ծառայություններն առաջարկել ընտրված հովանավորին, ընդդեմ հակառակ կողմի, բնականաբար, ցեղասպանական ռիսկերով ուղեկցվող։
Բնականաբար, հետո նեղանում ենք, որ հովանավորը ոչ թե մեր շահերով է շարժվում, այլ իր ու դա խորքային հիասթափության պատճառ է դառնում, հաջորդ փուլում այդ ամենն աշխարհի անարդար լինելու մասին պոեմների թեմա է դառնում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:
Ամեն ժողովուրդ ունի իր մշակութաբանական գենետիկան, այսինքն աշխարհի մասին խորքային կարծրատիպերը, որից ազատվելը շատ դժվար է…
Posted by Stepan Danielyan on Tuesday, April 27, 2021