Հնարավոր չէ շփոթել դիզայներ Մարիաննա Հարությունյանի զարդերի ձեռագիրը մեկ ուրիշի ձեռագրի հետ, ու հենց այդ յուրահատկությունն է, թերեւս, ստիպում համաշխարհային աստղերին համագործակցության համար ընտրել հայազգի դիզայներին: NEWS.am STYLE-ն ամեն անգամ անդրադառնում է Մարիաննայի աստղային աշատանքներին՝ Բեյոնսեի, Մադոննայի, Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի, Նիկի Մինաժի, Կարա Դելեւինի եւ այլ հայտնիների հետ:
«ArmenՅԱՆs»` հայտնի հայերի մասին մեր խորագրում այսօր ներկայացնում ենք Մարիաննա Հարությունյանի ուղին եւ հաջողության բանաձեւը:
«Աշխատասիրությունն ու վճռականությունը՝ ահա իմ հաջողության գրավականը. իմ նշանաբանն է՝ երբեք չհանձնվել, որքան էլ, որ աշխատանքը դժվար թվա: Առաջարկը ստանալիս միշտ ասում եմ` «այո», հետո եմ փորձում հասկանալ՝ ինչպես կարող եմ այն կատարելագործել: Սա մի հատկանիշ է, որը ես ժառանգել եմ իմ հայ նախնիներից: Ինձ համար մեծ հպարտություն է, երբ իմ ժողովուրդը հպարտանում է ինձանով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մարիաննան՝ չժխտելով, որ հաճախ մեծ դեր են խաղում նաեւ բախտի գործոնն ու ճիշտ ժամանակին ճիշտ մարդկանց հետ հանդիպումները:
«Այս բիզնեսում խոսքից խոսք փոխանցելը շատ կարեւոր է: Ինձ նաեւ օգնել են իմ աշխատանքները, որոնք նկատվել են: Ես, պարզապես, փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, երբեք չեմ նայում մրցակիցներին, ուղղակի պատրաստում եմ այնպիսի բաներ, ինչպիսիք երբեք չեմ տեսել մարդկանց վրա, բայց ցանկություն ունեմ տեսնելու»:
Ամբողջությամբ՝ style.news.am