ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ «Դերժավայի Արկադի»-ին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ՀՀ կառավարության տեսադաշտում: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ըստ ամենայնի ստուգումներ է իրականացրել ԱԺ նաԽկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում եւ խախտումներ է հայտնաբերել, որից հետո ԲԿ-ի նկատմամբ պատժիչ գործողությունների է գնացել: Որոշման հետ չի հաշտվել բժշկական կենտրոնը եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի 2021 թվականի փետրվարի 26-ի կարգադրագիրն անվավեր ճանաչել:
Ի դեպ առաջին անգամ չէ, որ ստուգումներ են իրականացվում բժշկական կենտրոնում: 2016 թվականին այդ կենտրոնում մահացության երկու դեպքերն էին եղել. նախորդ տարի երկու ծննդկան էր մահացել՝ 38-ամյա Նաիրա Մուսայելյանը եւ 28-ամյա Տաթեւիկ Գասպարյանը: Եվ այս դեպքերից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը ստուգումներ իրականացրեց պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում, որից հետո հիշյալ բուժհաստատությունում բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել: Մասնավորապես «Սլավմեդ»-ի վերակենդանացման բաժանմունքը համապատասխան սարքավորումներ չէր ունեցել, օդափոխության միջոցները նորմայի սահմաններում չէին եղել, եւ այլն:
Եվ հիմա էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է մտել նախկին պատգամավորին պատկանող հաստատություն եւ կոնկրետ քայլերի գնացել: