«Դեռ երեք տարի առաջ էի ասել․․․»․ Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Դեռ երեք տարի առաջ էի ասել․․․»․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵԱՏՄ միջկառավարական նիստը մեկնարկեց… առանց Ադրբեջանի: Ադրբեջանը պիտի լիներ, բայց չկա: Ադրբեջանի մասնակցությանը բոլորը հավանություն էին տվել, բոլորը բացի Հայաստանից: Հայաստանը գերիներին է պահանջել թույլատվության դիմաց: Ադրբեջանը գերիներին չի տվել:

Էս ամենի շուրջ ահագին շատ հետաքրքիր նյուանսներ կան, բայց ավել բան չեմ ասում, հլը, որ էսքանը իմացեք, բայց նաև ինքներդ վերլուծեք:

Դեռ երեք տարի առաջ էի ասել, որ, փորձելով ձեռք բերել Ադրբեջանը, Ռուսաստանը կկորցնի և Հայաստանը և Ադրբեջանը և Կովկասը առհասարակ: Կենտրոնական Ասիան էլ ընդեղ: Ու սաղ Արցախի պատճառով…»։