Լուսանկարիչ Վարդան Պետրոսյանի «Երևանս» խորագրով առաջին փակ ցուցահանդեսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուսանկարիչ Վարդան Պետրոսյանի «Երևանս» խորագրով առաջին փակ ցուցահանդեսը

Վաստակավոր հեռուստահաղորդավար, «3 ալիք» լեգենդար հեռուստահաղորդման համահեղինակ Կարեն Քոչարյանի Facebook-յան գրառումը.

«Դեկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կայացավ երիտասարդ ճանաչված լուսանկարիչ Վարդան Պետրոսյանի «Երևանս» խորագրով առաջին փակ ցուցահանդեսի բացումը։

15589653_1273568616045009_5975329652845204952_n

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը։ Վերջինս, նվիրված լինելով Երևանին և իր անվանի հոր, հայ ֆոտոլրագրողության հիմնադիր Նեմրութ Բաղդասարյանի հիմնած ավանդույթներին, տարիներ շարունակ բազմիցս անդրադարձել է քաղաքամայր Երևանին ֆոտոցուցահանդեսների, մի շարք գրքերի և ֆոտոալբոմբերի ձևով:

15665423_1273568546045016_7787772643717920510_n

Շնորհակալ եմ Գագիկին հրավերի համար, ինչպես նաև իր խոսքում «3 ալիքի» մեր կատարած երևանյան հաղորդաշարերին անդրադառնալու համար:

Շնորհավորում եմ Վարդանին նույնպես և իմ շնորհակալությունն եմ հայտնում նրա մեջ հիմնավոր իր տեղը գտած սիրո երևանյան համար, իր համեստության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

15590289_1273568682711669_3429039732774725973_n

15622614_1273568539378350_8340838318411879816_n

15665702_1274260899309114_7220402136719920417_n

15698148_1273568639378340_4637937572491392997_n

15698294_1273568636045007_8650536260703116713_n

Ի դեպ, դեկտեմբերի 25-ից սկսած լուսանկարները կտեղափոխվեն «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ նույն օրը ժ․15։00-ին տեղի կունենա ցուցահանդեսի բացումը և կցուցադրվի մինչև 2017թ հունվարի 6-ը»։

Լուսանկարները՝ Կարեն Քոչարյանի Facebook-յան էջից: