«Մահ չտեսած աչքերն ուրիշ են: Մեր աչքերն էլ երբեք չեն լինի նույնը»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մահ չտեսած աչքերն ուրիշ են: Մեր աչքերն էլ երբեք չեն լինի նույնը»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր հայրիկի եւ Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել.

«Մեր կյանքը կարոտի կծիկներից է:

Մենք մեռնում ենք, երբ մեր «կծիկի» թելը սպառվում է, երբ սիրելի մարդիկ փաթաթվում են էդ կարոտի կծիկներին հերթով ու վերջանում… երբ կյանքիդ լավագույն հիշողություները մնում են կծիկի թելերի արանքում, երբ թանկագին մարդկանց գնալով՝ ամեն անգամ դու ես գնում ու մի թել էլ քեզնից կծկում կարոտներիդ… ու մի օր էլ դու ես գնում անվերադարձ …, երբ հոգիդ ու նկարագիրդ սպառվում են, մաշվում ես. կտոր- կտոր ես լինում ու ԹԵԼԴ կտրվում է միշտ շատ անսպասելի, մի սովորական օր:

Մահ չտեսած աչքերն ուրիշ են:

Մեր աչքերն Էլ երբեք չեն լինի նույնը:

Իսկ կարոտի կծիկները մի օր կխեղդեն մեզ իսպառ…

….հիմա արդեն ծվեն-ծվեն եղած Հայրենիքս եմ փաթաթում կարոտիս կծիկին, եթե ՆԱ չլինի, ու՞մ ենք մենք պետք, ու՞մ ենք թողնելու մեր կարոտների կծիկները…

վերջին թելի հետ կլինի և մեր վերջը… …

Հ.Գ. Հայրս մինչև վերջին պահը մշակում էր հողը… էդպես էլ հանգավ,

չտեսավ իր Հայրենի Գանձակն այլև երբեք, բայց և չտեսավ Արցախի կորուստն ու Հայաստանի անկումը… չտեսավ մեզ՝ կարոտներից կծկված ու մեր Պատմության վերջին Թելը «կծկելիս»:

Ժպտում էինք էստեղ:

Իր «արքայադստեր» ծնունդն էր, մահ չտեսած աչքերով լի մարդիկ, ընկերներս, Ավետը:

Հայրս՝ մաշված ձեռքերով ու միշտ տոկուն ոգով:

Երանի թելերը չվերջանան…», – գրել է նա։



Նման նյութեր