Հայաստանում COVID-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 233, ծանր՝ 962 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում COVID-19-ով ծայրահեղ ծանր վիճակում է 233, ծանր՝ 962 քաղաքացի

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդ անձանցից ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ծանր է 962-ի վիճակը, իսկ ծայրահեղ ծանր՝ 233-ինը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսային հիվանդությամբ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության համառոտ պատկերը:

«Ստացիոնար բուժում ստացող 2294 քաղաքացուց 76-ն էլ միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերին։ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը»,- նշել է Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան: