Ինչպե՞ս է ավելորդ քաշն ազդում կորոնավիրուսի ընթացքի ծանրության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է ավելորդ քաշն ազդում կորոնավիրուսի ընթացքի ծանրության վրա

Ավելորդ քաշն իսկապես բարձրացնում է կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման ռիսկը, պարզել են բրիտանացի գիտնականները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology-ում,  մասնագետներն ուսումնասիրել են գրեթե 7 մլն բրիտանացիների տվյալներ, որոնց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է պանդեմիայի առաջին ալիքի ժամանակ:

Հետազոտողները նկատել են, որ 23-ից բարձր մարմնի զանգվածի ինդեքսով մարդկանց մոտ մեծ է եղել կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման ու մահվան ռիսկը:

Այդպիսով, նույնիսկ ոչ մեծ ավելորդ քաշը՝ անկախ մարդու մոտ դիաբետի առկայությունից, կարող է հանգեցնել բարդացումների:

Օքսֆորի համալսարանից բժիշկ Կարմեն Պյերնասի խոսքով՝ 80 տարեկանից հետո քաշը գրեթե չի ազդում կորոնավիրուսի ծանր ընթացքի զարգացման հավանականության վրա:

med.news.am