Հաստանում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու հարցը դեռ չի քննարկվում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
Նախարարության մասնագետների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ առաջնահերթություն է համարվում մարդկանց համար նախատեսված պատվաստանյութի ձեռքբերումը՝ վարակի տարածումը կանխելու եւ ռիսկի խմբերի ներկայացացուչներին բարդություններից պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն է թողարկվել: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը կազմում է 17 000 դեղաչափ, որոնք կուղարկվեն Ռուսաստանի մի շարք շրջաններ: պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրություն է առաջացել Գերմանիայում, Հունաստանում, Լեհաստանում, Ավստրիայում, Ղազախստանում, Տաջիկստանում, Մալայզիայում, Թաիլանդում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Իրանում եւ Արգենտինայում: Մոտ 20 կազմակերպություն պատրաստ է բանակցել դեղամիջոցի գրանցման ու մատակարարումների շուրջ:
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:
Նրանց համար հասանելի են AstraZeneca եւ Sputnik V պատվաստանյութերը, բայց մոտ ապագայում սպասվում է նաեւ չինական պատվաստանյութի մեծ խմբաքանակ, ինչպես նաեւ բանակցություններ են վարվում այլ պատվաստանյութեր ձեռք բերելու մասին:
Ակնկալվում է, որ չինական պատվաստանյութը Հայաստան կհասնի արդեն հաջորդ շաբաթ՝ 100 000 դեղաչափով՝ նախատեսված 50 000 պացիենտի համար: Այն հասանելի կլինի 18-ից բարձր քաղաքացիների համար: