Լոնդոնում 35 մետր բարձրություն ունեցող երկնաքերների միջև տեղադրվել է թափանցիկ լողավազան: Այս մասին հայտնում է CNN-ը:
Կառույցի զանգվածը ջրի հետ միասին գերազանցում է 400 տոննան, իսկ լողավազանի պատերի հաստությունը տեղ-տեղ հասնում է 300 մմ-ի:
Լողավազանը կոչվում է Sky Pool. 400 տոննա քաշով կառույցը գտնվում է Nine Elms բնակելի համալիրի երկու բնակելի շենքերի տասներորդ հարկերի միջև: «Օդային» լողազանի խորությունը երեք մետր է, իսկ լայնությունը՝ 25 մետր: Այն ունի լուսավորության մի քանի ռեժիմ:
Նշվում է, որ լողավազան կարող են այցելել միայն այս միկրոշրջանի բնակիչները: Ի դեպ, այնտեղ բնակարանի արժեքն առնվազն 1,5 միլիոն դոլար է:
Լողավազանն իր տեսակի մեջ դարձել է ամենամեծը: Այն բնակիչներին պաշտոնապես կներկայացվի մայիսի 19-ին կայանալիք համերգով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը