Հանրապետությունում ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով
Advertisement 1000 x 90

Հանրապետությունում ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով

Այսօր լուսադեմին հարավային տաք օդային հոսանքների ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը այսօր` ժամը 10:00-ին, հանրապետության բոլոր մարզերում, երեկվա նույն ժամի համեմատ, բարձրացել է 5-7 աստիճանով: Օրինակ, եթե Երևանում երեկ 10:00-ին -17…-18 աստիճան էր, ապա այսօր 10:00-ին դրությամբ -10…-12 աստիճան է»,- գրել է նա:



Նման նյութեր