«Քո նախագահության օրոք է Արցախի 75%-ն անցել թուրքի վերահսկողության տակ: Ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս, ո՞ւմ վրա ես մատ թափ տալիս»
Advertisement 1000 x 90

«Քո նախագահության օրոք է Արցախի 75%-ն անցել թուրքի վերահսկողության տակ: Ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս, ո՞ւմ վրա ես մատ թափ տալիս»

Ալբերտ Ունոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս նիկոլի մոտ Ստեփանակերտի ժեկի պետ աշխատողին մեկդ բզեք, որ, եթե կա քրեական գործ, ուրեմն պետք է հարցաքննվի, ասեմ ավելին՝ վկայից հետո էլ մի հատ կասկածյալով պտի հարցաքննվի, կասկածյալից հետո՝ մեղադրյալի, եթե գործը վարող պատվախնդիր դատախազը հարկ համարի ու իրավական հիմքեր կցի գործին:

Թե չէ՝ «ինչպես և խոստացել էի»… Խոստումներդ նեղ օրվադ համար պահիր, քանի որ.

1) պատերազմի վերջին օրերին էիր խոստանում «հաղթելու ենք, անպայման հաղթելու ենք», կես տարի անց էլ ասում ես. «Պատերազմի առաջին օրերից գիտեի, որ բանը բուրդ ա…»: Լավ է այդ կապակցությամբ դանդաղ արտասահմանյան երաժշտության ներքո տեսանյութ-ուղերձ չես հրապարակում:

2) Քո նախագահության օրոք է Արցախի 75%-ն անցել թուրքի վերահսկողության տակ: Ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս, ո՞ւմ վրա ես մատ թափ տալիս: Մյուս գլխավոր պատասխանատուի հետ գալիս գրկախառնվում, ֆոտոսեսիաներ ես անում, մարդկանց վրա մատ թափ տալիս:

3) Քո խոսք տալով չի, այլ՝ իշխանության այլ ճյուղի կողմից, որը պատասխանատու է արդարության և արդարադատության համար, քեզ հարցաքննելու որոշման: Այո, կարող էիր չներկայանալ հարցաքննության, բայց էտ արդեն ուրիշ հոդված է…»։



Նման նյութեր