
Իտալիայի ազգային թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 600-րդ հանդիպումն անցկացրեց «Յուվենտուս»-ի կազմում:
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Միլան»-ը մրցում էր «Յուվենտուս»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ: Ավելի դիպուկ եղան «Միլան»-ի ֆուտբոլիստները և դարձան Սուպերգավաթակիր:
Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար այս հանդիպումը 600-րդն էր «Ծեր Սինյորա»-ի կազմում: