Դեռեւս վաղ է ասել, թե որքան կտեւի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ապահոված պաշտպանությունը եւ որքան հաճախ պետք կլինի կրկին պատվաստվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկահայ վիրաբույժ Շանթ Շխրտումյանը:
Նրա խոսքով, այս ամենի մասին դեռ կարելի է միայն ենթադրություններ անել, իսկ ավելի հստակ եւ ճշգրիտ ինֆորմացիա դեռ չկա:
«Տարբերակները շատ են: Կարող է պետք լինի ամեն տարի ստանալ պատվաստանյութը, ինչպես գրիպի դեպքում, կարող է եւ մենակ մեկ անգամ ստանալը բավական լինի», – ասաց մասնագետը: