Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի բան եմ հիշել։ Էլի նյարդայնացել եմ։ Պատերազմի օրերին, էն որ արդեն Հադրութ բան, թշնամին վերցրել էր, ամեն ինչ վատ էր, հոկտեմբերի կեսերին էլի, մի օրով տուն եկա. պանիխիդա էի եկել։ Գիշերը մտա տուն, հեռուստացույցը միացրեցի ու աչքովս ընկավ մի շատ, չափազանց կոկիկ հագնված, երեք հատ մեդալ դոշին կախած` քաջարի մարտիկի, հայոց բանակի գերազանցիկի ու լավագույն զինվոր մարզիկի մեդալներով, մի սերժանտի, ազգանունն էլ Միքայելյան էր, ով կանգնած ամբողջ ազգին խաբում էր, թե առաջնագծում ամեն ինչ ընտիր է, հրամանատարությունը թռած չէ, զինվորներին մենակ չեն թողել, կամավորներն էլ դե…
Էդ տղան ու՞ր է, կամ առհասարակ ո՞վ էր, ոչ ոք չի խոսում էդ կոկիկ, լրիվ նոր համազգեստով սերժանտից։ Մենակ չասե՛ք աչքիս է երևացել, քանի որ էնքան կատաղած էի, որ գրեցի աշխարհի ամենալավ բանը քո տան փափուկ տեղաշորն է, մնաց արժանի լինեք դրան»։
Մի բան եմ հիշել։ Էլի նյարդայնացել եմ։ Պատերազմի օրերին, էն որ արդեն Հադրութ բան , թշնամին վերցրել էր , ամեն ինչ վատ էր ,…
Posted by Арутюн Мнацаканян on Tuesday, May 4, 2021