Քայլիստ-երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8-ի իր թիմակիցների սադրանքը. Համբարյան
Advertisement 1000 x 90

Քայլիստ-երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8-ի իր թիմակիցների սադրանքը. Համբարյան

Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել, որ ԶԼՄ-ներն առանց պաշտոնական մակարդակով հաստատման հրապարակել էին 3 գերիների հայրենիք վերադառնալու լուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Տարօրինակ է այս ամենը լսել մեկից, ում թիմի ներկայացուցիչները` փոխվարչապետ Տիգրանի և դավաճան վարչապետի մամլո խոսնակ Մանեի, ինչպես նաև վարչապետի և ԱԺ փոխխոսնակի ընտանիքներին պատկանող և վերահսկվող ԶԼՄ–ների մակարդակով ապրիլի 8–ին կեղծ տեղեկություններ հրապարակեցին որոշ գերիների վերադարձի մասին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և արժանացավ ռուսական կողմի կոշտ և վիրավորական արձագանքին…

Հետաքրքիր է,իսկ Արթուրը ներողություն խնդրեց գերիների հարազատներից և բարեկամներից ում իր թիմի ներկայացուցիչները տարել էին «Էրեբունի» օդանավակայան նրանց և գերիների ֆոնին ինքնագովազդվելու նպատակով…

Արթուր, պարզվում է ընդդիմադիր ԶԼՄ–ներն ավելի լավատեղյակ են գերիների վերադարձի մասին և նույնիսկ հրապարակեցին գերիների անունները, որի մասին տեղյակ չէր դավաճան Նիկոլի վարչակարգը …

Իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա ըստ իս, գերիների վերադարձի և նրանց ինքնության մասին այս տեղեկատվական արտահոսքը հենց պաշտոնական Մոսկվան էլ արել էր՝ ևս մեկ անգամ ցույց տալով իր անվստահությունը և հակակրանքը Նիկոլի նկատմամբ, ով գերիների վերադարձի հարցը օգտագործում է իր և քայլիստ–պատուհասների թիմը գովազդելու նպատակով…»,- գրել է Համբարյանը:

Քայլիստ֊երեսփոխանը մոռացե՞լ է ապրիլի 8֊ի իր թիմակիցների սադրանքը

Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել, որ ԶԼՄ֊ներն…

Posted by Gagik Hambaryan on Tuesday, May 4, 2021



Նման նյութեր