Գծերը եղունգների վրա կարող են կորոնավիրուսի ախտանիշ լինել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գծերը եղունգների վրա կարող են կորոնավիրուսի ախտանիշ լինել (լուսանկարներ)

Բրիտանացի պրոֆեսոր Թիմ Սպեկտորի խոսքով ՝ գծերը եղունգների վրա կամ ակոսիկները կարող են կորոնավիրուսային վարակի նշան լինել:

Նա կորոնավիրուսային վարակ ունեցող կնոջ եղունգների լուսանկարներ է տեղադրել Twitter-ում: Նրա խոսքով՝ այդպիսի հիվանդների եղունգները հաճախ վերականգնվում են՝ աճի հստակ սահման ունենալով հիվանդության պահին եւ դրանից հետո: Պրոֆեսորի խոսքով՝ աճած եղունգների վրա սպիտակ շերտագիծ է երեւում, բայց քանի որ դրանք երկար են աճում, հետեւանքը կարող է ուշացումով հայտնվել:

Սակայն պետք է հաշվի առնել, որ այս ախտանիշը ոչ բոլոր COVID-19-ով հիվանդների մոտ է հայտնվում: Սա ախտանիշներից միայն մեկն է՝ ցանի, կնճիռների եւ այլնի հետ միասին:

Մասնագետի խոսքով՝ գծերը եղունգների վրա կարող են անվնաս թվալ, սակայն դրանց կտրուկ հայտնվելը վկայում է լուրջ հիվանդությունների մասին, ոչ միայն՝ կորոնավիրուսի, այլ նաեւ կարմրուկի, խոզուկի, ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների, շաքարախտի կամ երկաթի դեֆիցիտով անեմիայի մասին:

med.news.am