Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ
Advertisement 1000 x 90

Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ

Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ջրհեղեղի հետևանքով վնասվել է շուրջ 20 հազար տուն, երկու կամուրջ և ավելի քան 60 բժշկական հաստատություն:

Ներկա դրությամբ տարածաշրջանում տարվում են աղետի հարվածների հետևանքները վերացնելու աշխատանքներ: Միջոցառմանը ներգրավվել են զինվորականներ, ոստիկաններ և փրկարարներ: Ջրհեղեղի հետ կապված տարածաշրջանում մինչ 2017 թվականի հունվարի 4-ը հայտարարվել է արտակարգ ռեժիմ:



Նման նյութեր