
Հայաստանի դիվանագիտական տապալումը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ձերբակալված անձինք» են անվանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին
Այսօր գրեթե նույնը կրկնել է Երևանում գտնվող ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ օգտագործելով «պահվող անձիք» ձևակերպումը: Երեկ էլ ՄԽ համանախագահներն էին հայտարարություն տարածել՝ ողջունելով «Ադրբեջանի կողմից ձերբակալված» 3 հայերի ազատ արձակումը:
Նշենք, որ Ադրեջանը պաշտոնապես հայտարարում է, թե իբր գերության մեջ գտնվող հայերը «ռազմական հանցագործ» են, այլ ոչ թե գերիներ և պետք է դատապարտվեն: Իսկ համանախագահների նման ձևակերպումը իրականությունը աղավավելու՝ թշնամու դիվանագիտական աշխատանքի արդյունավետության ու հայկական դիվանագիտության տապալման վկայությունն է: