Որքա՞ն հաճախ են հոսպիտալացված հիվանդների մոտ լյարդի հետ կապված խնդիրներ զարգանում դեղամիջոցների պատճառով: Այս հարցի պատասխանը տվել է չինացի գիտնականների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է British Journal of Clinical Pharmacology-ում:
Գիտնականները վերլուծել են 156.570 հոսպիտալացված հիվանդների գրառումները եւ դեղամիջոցների՝ լյարդին պատճառած 499 դեպք են հայտնաբերել: Հաճախականությունը 0.32 տոկոս է կազմել: Պարզվել է, որ հակաբորբոքային միջոցները, քաղցկեղի դեմ դեղամիջոցները եւ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը լյարդի հետ կապված խնդիրների հիմնական հարուցիչներն են:
Լյարդին ամենաշատը վնաս հասցնող դեղամիջոցը վորիկոնազոլն է(հակասնկային դեղամիջոց):
Ընդ որում, խոլեստերինի բարձր մակարդակով, սրտանոթային հիվանդություններով, լյարդի նախկինում գոյություն ունեցող հիվանդություններով եւ վիրահատություններ տարած հիվանդները դեղորայքից լյարդի վնասման ավելի մեծ ռիսկի են բախվել: