Կարո՞ղ է արդյոք պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը պաշտպանել կորոնավիրուսից
Advertisement 1000 x 90

Կարո՞ղ է արդյոք պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը պաշտպանել կորոնավիրուսից

Պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը կարող է կանխել կորոնավիրուսը, պնդում է Չումակովի անվան իմունակենսաբանական դեղամիջոցների հետազոտության եւ զարգացման դաշնային գիտական կենտրոնի գործադիր տնօրեն Այդար Իշմուխամետովը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ գիտնականներն արդեն խոսել են այն մասին, որ ռուսաստանցիները պաշտպանվաշ են կորոնավիրուսից ոչ սպեցիֆիկ իմունիտետով: Դեռեւս 1960-ական թվականներին կար հիպոթեզ, որ պոլիոմելիտի դեմ պատվաստանյութը կարող է թեթեւացնել գրիպի ընթացքը: Տվյալ տեսությունը կենտրոնը ստուգել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ:

Իշմուխամետովի խոսքով՝ 60 կամավորներ պոլիոմելիտի դեմ պատվաստվել են, ինչի արդյունքում նրանք ստացել են տվյալ խմբում հիվանդացության կտրուկ նվազեցում:

news.am