Էմոցիաներ, արցունքներ ու անկեղծ հուզմունք. «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգն ու հատուկ հյուրերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմոցիաներ, արցունքներ ու անկեղծ հուզմունք. «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգն ու հատուկ հյուրերը

Երեկ` մայիսի 5-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին մասնակցեցին նաեւ Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սեւակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը եւ այլք։ Համերգի ողջ հասույթն ուղղվելու է պատերազմում վիրավորում ստացած զինվորներին, որոնք վերականգնողական բուժում են ստանում Հայաստանում:

Երեկվա երեկոն էմոցիոնալ էր, ինչպես խմբի ու կատարողների, այնպես էլ` հանդիսատեսի համար, քանի որ երգերի կիզակետում Արցախն էր, որի մասին երգելը, ըստ «Արցախի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի, այսօր ծանր է. «Ամենադժվար պահը երգերի ընտրությունն էր, քանի որ մեր երգերը, կարծես, արժեզրկվել են… Մեզ պետք են նոր երգեր, պետք է առաջին հերթին հասկանանք` ինչի մասին է պետք երգել, բայց մենք համաձայնվեցինք այս համերգին, որ հասկանանք մարդկանց տրամադրությունը, ուզում եմ հասկանալ` ինչ է պահանջվում: Ստեփանակերտում տրամադրությունն այլ է, Սյունիքում` մեկ այլ, իսկ Երեւանում, կարծես, կարելի է կազմել հավաքական կարծիք»,- նշեց նա` խոստովանելով.

news.am