Տիգրան Վարդանյանի էջից.
Պատերազմից հետո վերջապես իմ մեջ ուժ գտա, որպեսզի գամ Արցախ… Զգացածս լրիվ այլ է: Երբ գիտես, որ կան խաղաղապահ զորքեր այլ է, բայց երբ քո աչքով ես տեսնում` դա լրիվ այլ է:
Սրտովս չէր` 9 տեղ անձնագիրս եմ ցույց տալիս, որպեսզի իմ հող մտնեմ: Իմ հող… հասկանու՞մ եք: Ցավ էր` անասելի ցավ, բայց այս ամենը մոռացվեց և սկսվեց «մղձավանջը», երբ Շուշիիս վրա տեսա գրված «շուշա»-ն, իսկ Շուշիի կողքով անցնելիս` մի քանի` 7-8 մետր այն կողմ, ադրբեջանցի օկուպանտների հայացքը…
Մի հայացք, որի դեմ անզոր էի… ոչինչ չէի կարող անել, բայց հայացքս փախցնելն էլ ճիշտ չէր լինի: Ու՞ր փախցնեի, ումի՞ց փախցնեի…
Մոտ 30 վայրկյան հայացքի փոխանակում էր տեղի ունենում… Ինքս էլ չհասկացա, թե էդ պահին ինչ էի զգում` ցա՞վ, ատելությու՞ն, թե՞ …
Երևի ադրբեջանցի օկուպանտը հասկանում է, որ մենք դեռ վերադառնալու ենք…
Շուշիում դեռ ծածանվելու է եռագույնը, իսկ մզկիթ դարձած Ղազանչեցոցիս վրա դեռ կկանգնեցնենք խաչը: Ո՞վ է ասել, որ մեր հողերը մեկ անգամ պետք է ազատագրենք…
նիկոլ անգերեզման մնաս …
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100007688280275/posts/2881305068802408/?d=n