«Պետական մտածելակե՞րպ, թե՞ լաչառություն». Արամ Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Պետական մտածելակե՞րպ, թե՞ լաչառություն». Արամ Աբրահամյան

Արամ Աբրահամյանի էջից.

«Այժմ ճղճղացողների, «պորտը տեղը դնողների» ժամանակն է՝ նրա՛նք են արժանանում ծափահարությունների, «լայքերի», թերեւս նաեւ՝ ընտրողների ձայների: Գուցե տարօրինակ թվա, բայց ինձ թվում է, որ 1990-ականների սկզբին հասարակության մտածողությունն ավելի պետական էր, որի շնորհիվ էլ առավելության հասանք հակառակորդի հանդեպ: Պատճառների մասին շատ եմ մտածել եւ դրա սպառիչ բացատրությունը չունեմ, բայց իմ նախնական վարկածն այն է, որ մեր կողմից այդքան քննադատված խորհրդային դաստիարակության մեջ ներդրված էին ինչ-որ արժեքներ, որոնք «պետականաստեղծ» էին՝ երբեմն ի հեճուկս այն ժամանակվա կյանքից կտրված գաղափարախոսության: Այդ արժեքներն են համերաշխությունը, հոգատարությունը, միասնականության զգացողությունը՝ ի հակակշիռ այսօրվա «լայքահավաք» եսասիրության, ուրիշին ցավ պատճառելու եւ ուրիշի հաշվին ինքնահաստատվելու մոլուցքի»:

Այժմ ճղճղացողների, «պորտը տեղը դնողների» ժամանակն է՝ նրա՛նք են արժանանում ծափահարությունների, «լայքերի», թերեւս նաեւ՝…

Posted by Aram Abrahamyan on Friday, May 7, 2021



Նման նյութեր