Աշխատանքային խմբերը Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, ցանկացողներին պատվաստում են կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Շիրակի մարզպետարանը։
Ցանկացողները պետք է մոտենան անձը հաստատող փաստաթղթով։ Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 807 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 526, «Սպուտնիկ-V» -ով՝ 281 շահառու։
Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար։