Ծնունդով Սոչիից դերասան եւ շոումեն Միխայիլ Գալուստյանը մայիսյան տոներին մեկնել է հայրենի քաղաք։ Նա կարճ տեսուղերձ է ձայնագրել, որն, ամենայն հավանականությամբ, ուղղված է Սոչիում տուրիզմի ոլորտի ներկայացուցչներին։ Կատակերգուն խնդրել է չբարձրացնել հանգստի գները, հայտնում է «KrasnodarMedia» լրատվական գործակալութունը։
Շոումենը մայիսյան տոների առիթով շնորհավորել է ռուսներին ու պատմել է, որ գտնվում է Սոչիում, ուր մայիսի մեկին սկսվել է կուրորտային սեզոնը։ Գալուստյանը խնդրել է չբարձրացնել հանգստի գներն ու «ուրախությամբ» դիմավորել հյուրերին՝ պահպանելով սպասարկման արժանի մակարդակ։
«Եկեք գները երկու անգամ չբարձարացնենք։ Ես ձեզ շատ եմ խնդրում»,- ասել է Գալուստյանը։