ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը (նստավայր պետության կառավարության համաձայնությունը) արդեն մի քանի շաբաթ է՝ ստացվել է։ «Հրապարակը» գրում է, որ թեև ամերիկյան կառավարությունը համաձայնել է նրան ընդունել, սակայն Մակունցը սպասում ԱԺ արձակմանը, որպեսզի մեկնի Վաշինգտոն։
«Քանի որ Մակունցի դեսանտային առաջադրումն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում վրդովմունք էր առաջացրել ԱԳՆ հնակյացների շարքերում, իշխանությունը որոշել է «զինադադար» հաստատել արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և դեսպանության հավակնորդների հետ, և այդ հողի վրա Ռուբեն Խարազյանը (որը գրեթե 30 տարի աշխատում է ԱԳՆ-ում) նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան»,- գրում է «Հրապարակը»։
Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ևս նման մի քանի պրոֆեսիոնալների նշանակումներ կլինեն։ Իշխանությունն էլ խոստացել է այլևս կոպտորեն չմիջամտել այս կայացած ինստիտուտի ներքին գործերին։
Պարբերականը հիշեցնում է, որ հեղափոխական Հայաստանում բուռն միջամտությունը ԱԳՆ ներքին կյանքին սկսվեց 2018թ.-ին, երբ Ռուբեն Ռուբինյանին փոխարտգործնախարար նշանակեց։