Ե՞րբ կկարողանանք նորից նշել մայիսյան եռատոնը. Գևորգյանը 6 պայման է թվարկում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ե՞րբ կկարողանանք նորից նշել մայիսյան եռատոնը. Գևորգյանը 6 պայման է թվարկում. armeniasputnik.am

Եռատոնը ծնվել էր կոնկրետ քայլերի արդյունքում, կոնկրետ պատմություն էր, որն ուղղակի ոչնչացվեց ապազգային ուժերի կողմից։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Գևորգ Գևորգյանը։

«Ունենալով հարևան թշնամի երկրներ` Հայաստանն ամուր չի լինի, եթե չունենա հզոր բանակ։ Այսօր չկա մեկ հայ մարդ, որ մտահոգված լինելով երկրի խնդիրներով, տրամադրություն ունենա նշելու եռատոնը կամ տրվի խաբկանքներին, որ այս ամենը պետք է մոռացության տալ։ Հաղթանակ նշելու համար պետք է նորից հաղթել, հեռացնել մեր կյանքից սև, ապազգային ու հակապետական ուժերին»,– նշեց հասարակական–քաղաքական գործիչը։

Գևորգյանի համոզմամբ` տեսանելի ապագայում Արցախն ամբողջությամբ, ներառյալ Շուշին, կարող է վերստին լինել հայերինը, եթե կրկին բարձրացնենք մեր մարտական ոգին, ամրապնդենք հայկական բանակը, ամրացնենք պետականությունը, վերարժևորենք մեր արժեհամակարգը, վերագտնենք հավատքը, իսկ դրա համար նախևառաջ պետք է ձերբազատվել ներկա իշխանությունից։

Նշենք, որ մինչ արցախյան վերջին պատերազմը հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում էր եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Հիշեցնենք, որ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ, որոնցից 104–ն արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:

1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին, ինչը բեկումնային դարձավ ղարաբաղյան առաջին պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ՊԲ–ն պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

Արցախյան վերջին պատերազմից հետո Շուշին անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

armeniasputnik.am



Նման նյութեր