Սարսափազդու ճապոնական գյուղ, որտեղ «ապրում են» միայն արձաններ
Advertisement 1000 x 90

Սարսափազդու ճապոնական գյուղ, որտեղ «ապրում են» միայն արձաններ

Ճապոնացի լուսանկարիչ Քեն Օկին, ով աշխատում է Յուկիսոն (Yukison) կեղծանունով, ճանապարհորդելիս է լինում Տոյամա պրեֆեկտուրայում, երբ հանկարծ նկատում է սարսափազդու տեսարան. Ֆուրեյ-Սեկիբուցու-ոչ-Սատո գյուղի շրջակայքում տեղադրված է մարդկային արձանների հավաքածու, ինչը նշանակում է «գյուղ, որտեղ կարելի է հանդիպել բուդդայական արձանների»:

«Ինձ թվում էր, թե պատահաբար ինչ-որ արգելված տարածք եմ հայտնաբերել: Անհավատալի էր»,- թվիթերում գրել է Քենը: Սակայն, իրականում նա հայտնաբերել է պուրակ՝ բուդդայական աստվածությունների և այգու հիմնադրի՝ Մուցուո Ֆուրուկավայի ծանոթների 800 քանդակներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր