
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ազատության հրապարակում է՝ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և Սյունիքի նախկին մարզպետի կազմակերպած հանրահավաքին։ Նա news.am-ի հետ զրույցում ասել է․«Վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, հավատում եմ, կարծում եմ, որ ինքը ունի այն ամենը՝ փորձը, գիտելիքը։ Իր կառավարման օրոք ես աշխատում էի ոստիկանությունում և ՀՀ-ն տնտեսական աճ ուներ, վստահ եմ, որ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»։ Օսիպյանը նաև նշել է, թե մտահոգված է երկրի ապագայի համար։