2017 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը իրականացնելու է բազմաթիվ կրթական ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին hայտնեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
«Կրթական ծրագրերը իրականացնելու ենք ոչ միայն աշակերտների, այլև ուսանողների և ավագ սերնդի հետ»,- ընդգծեց Օթարյանը:
Անդրադառնալով մյուս ծրագրերին` Օթարյանը նշեց, որ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը կցուցադրվի Հայաստանում:
«2017 թվականը նաև տուն թանգարանի բացման 50-ամյակն է, որի շրջանակներում կիրականցվեն բազմաբնույթ միջոցառումներ»,- նշեց նա:
Ըստ Օթարյանի` 2016 թվականի տուն-թանգարանի ձեռքբերումներից մեկը եղել է «Մեր Սպենդիարյանը» ցուցահանդես-համերգի անցկացումը:
«Այս տարի մենք նշել ենք Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակը: Թանգարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները նվիրել ենք կոմպոզիտորներին»,- ասաց Օթարյանը: