Եղիսաբեթ 2-րդի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպումը վաճառելու փորձի մեջ
Advertisement 1000 x 90

Եղիսաբեթ 2-րդի եղբորը մեղադրել են Պուտինի հետ հանդիպումը վաճառելու փորձի մեջ

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու զարմիկ արքայազն Մայքլ Քենթսկուն մեղադրել են Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը վաճառելու փորձի մեջ, հաղորդում է BBC-ն ՝ վկայակոչելով Sunday Times-ը:

Լրագրողները Հարավային Կորեայից գործարարների անվան տակ կապվել են արքայազնի հետ և խնդրել են օգնել Կրեմլում հանդիպում հնարավորություն ստանալու՝ իբր բիզնեսը ոսկու ներդրումներով առաջ մղելու համար: Նրանք մասնակցել են տեսազանգի ՝ արքայազնի և նրա բիզնես գործընկեր մարկիզ Ռեդինգի հետ։

Պարբերականը գրում է, որ զանգի ժամանակ արքայազնն իր վրա է վերցրել նախաձեռնությունը։ Նա ասել է, որ «շատ ուրախ կլինի» աշխատել House of Haedong ընկերության հետ, որը կապեր է փնտրում Կրեմլում՝ Ռուսաստանում իր բիզնեսը զարգացնելու համար:

Արքայազնը նրանց հավաստիացրել է, որ երկրի հետ իր վաղեմի կապը «կարող է որոշակի օգուտներ բերել», և նրանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահը նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով, որը Կրեմլի ամենահեղինակավոր պարգևներից մեկն է: «Ես նախկինում երբեք ոսկու հետ սերտ կապ չեմ ունեցել, և այդ գաղափարն ինձ շատ է ուրախացնում»,- պարբերականի փոխամցմամբ՝ ասել է նա:

Երբ արքայազնը դուրս է եկել Zoom-ից, մարկիզը կապի մեջ է մնացել հարավկորեական ընկերության ներկայացուցիչների հետ և սկսել է ուրվագծել ծառայությունների տեսակը, որոնք, նրա խոսքով, նա եւ արքայազնը կարող են առաջարկել Ռուսաստանում:

Մարկիզի խոսքով ՝ արքայազնը դե ֆակտո կատարել է «Ռուսաստանում Նորին Մեծության ոչ պաշտոնական դեսպանի» դերը և հնարավորություն է ունեցել հանդիպել Պուտինի հետ: Նա պնդել է, որ արքայազնը կարող է ներկայացնել ռուս առաջնորդին House of Haedong ընկերության անունից։ Նրա խոսքով ՝ այդ ծառայության արժեքը կկազմի շուրջ 50 000 ֆունտ սթերլինգ արքայազնի ՝ Ռուսաստան 4-օրյա ուղևորության համար:

Լրատվամիջոցների տվյալներով ՝ թագուհին շատ է սիրում իր զարմիկին ՝ արքայազն Մայքլ Քենթսկուն։

Արքայազնը եկամուտ չի ստանում բրիտանացի հարկատուներից։ Սակայն նրա ոստիկանական պահպանությունը Մեծ Բրիտանիայում և արտասահմանում վճարվում է պետական բյուջեից, և նրան ժամանակ առ ժամանակ բնակարան են տրամադրում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը՝ Ռուսաստան իր ուղևորությունների ժամանակ։

Նա ֆինանսավորում է իր ապրելակերպը` հանդես գալով որպես խորհրդատու բիզնես հաճախորդների համար, և նրա անձնական Cantium Services ընկերությունը վերջին հինգ տարիների ընթացքում ստացել է ավելի քան 2,2 միլիոն ֆունտ, հիմնականում միջնորդավճարների հաշվին, առանց վճարելու որևէ ցենտ կորպորատիվ հարկ, քանի որ այն աշխատում է վնասով:

Արքայազնը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ նա Պուտինի հետ չի շփվել 2003 թվականից։