
Marketium.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ նորածին երեխային քնեցնելու համար։
Երեխային քնեցրեք միայն հարթ մակերեսին։ Այս նպատակով ստեղծվել են նույնիսկ հատուկ հարմարանքներ։
Երեխային մահճակալին պառկեցնելով՝ աշխատեք նրան շրջապատող տարածքն ազատել ավելորդ բարձերից, փափուկ խաղալիքներից և ծածկոցներից։
Հետևեք, որ երեխան քնի մեջքի վրա։ Այլ դիրքով երեխան կարող է քնել այն տարիքին հասնելուց հետո, երբ կարողանում է ինքնուրույն թեքվել մահճակալում։
Երեխան պետք է գտնվի ձեզ մոտ տարածքում։ Երբ օգնության կարիք ունենա, պետք է տարածքում լինեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը