Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Քորթնին, Քլոեն և Քենդալը «բիշի» են պատրաստել Քարդաշյանների հայ տատիկի բաղադրատոմսով

Հայազգի հեռուստաաստղ, մոդել, Poosh նախագծի ղեկավար Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր Stories-ում լուսանկար է հրապարակել, որում երևում է «բիշի» կոչվող թխվածքի համար պատրաստված խմորը։

«Հայկական բիշի»,-մակագրել է նա լուսանկարը և նշել քույրերին՝ Քենդալին և Քլոեին։

Քենդալն իր հերթին լուսանկար է տեղադրել, որտեղ պարզաբանել է․ «Քորթնին՝ խմորը, Քեննին՝ պատրաստելը, Քլոեն՝ տապակելը»,-գրել է սուպերմոդելը։

Ավելի վաղ սիրելի քաղցրավենիքների, մասնավորապես՝ «բիշիի» մասին պատմել էր Քիմ Քարդաշյանը։ Նրա խոսքով՝ հայկական խոհանոցի համեղագույն կերակուրներ հաճախ էր պատրաստում իր Էլեն տատիկը՝ Ռոբերտ Քարդաշյանի մայրը։

«Նա տիպիկ հայ տատիկ էր։ Միշտ համեղ ազգային ուտելիքներ էր պատրաստում։ Մեր ամենասիրելին «բիշիով» նախաճաշն էր։ Դա տապակած բլիթ է՝ մեծ քանակությամբ շաքարով։ Տատիկը մեզ թողել է բաղադրատոմսերը, բայց բոլորիցս լավ դրանք Քորթնին է յուրացրել։ Ամեն տարի հորս ընտանիքը հավաքվում է, և Քորթնին «բիշի» է պատրաստում բոլորիս համար»,-ասել էր նա։

Քորթնին հաճախ է հետևորդներին ծանոթացնում հայկական խոհանոցի կերակրատեսակների հետ։ Բոլորովին վերջերս նա լուսանկար էր հրապարակել Instagram-ում՝ շատ ախորժելի տեսք ունեցող հայկական տոլմայով, ընդ որում՝ երեք տեսակի․ խաղողի տերևներով, կաղամբով և բանջարեղենով։

Պարզվել էր, որ տոլման պատրաստել է Նարբեն՝ Քարդաշյան ընտանիքի նվիրված երկրպագուն, իր տատիկի՝ Հասմիկի հետ միասին։ Կերակրատեսակների բաղադրատոմսերը հրապարակվում են Poosh կայքում, որը ղեկավարում է մոդելը։