Երգչուհի Էմի Ոիայնհաուսի զգեստներն ու անձնական իրերն աճուրդում կվաճառվեն այս տարվա հուլիսին։ Այսպիսի որոշում են կայացրել հանգուցյալ աստղի ծնողները։ Նրանց խոսքով՝ իրենց համար ցավոտ է տեսնել դստեր հագուստը եւ դրանք վաճառելով՝ կկարողանան գումար հավաքել բարեգործության համար։
«Նրա մահվան տարելիցի մոտենալուն զուգընթաց ամեն անգամ, երբ ընտանիքը տեսնում է այդ իրերը, անհավանական ցավոտ է, հիասքանչ զգեստները կախված են առանց գործի, այդ պատճառով մենք որոշել ենք այդ զգեստներն աճուրդով վաճառել»,- հայտնել է երգչուհու հայրը։
Լոտերի ցանկանում կլինեն Էմի Ուայնհաուսի զգեստապահարանի կուլտային իրեր, որոնց շարքում են Preen-ի վառ դեղին զգեստը եւ Moschino-ի կաշվե պայուսակը սրտի տեսքով (ըստ լուրերի՝ այն երգչուհու ծնողներին կարող է մինչեւ 14․000 ֆունտ ստերլինգ) բերել։ Դրանք երգչուհին ընտրել է մասնակցելու համար Brit Awards 2007-ին։ Ընտանիքը որոշել է աճուրդի հանել նաեւ զգեստը, որն Էմին կրել է 2011թ․-ի իր վերջին համերգի ընթացքում։ Սակայն The Mirror-ի հետ զրույցում Էմի Ուայնհաուսի հայրը հավելել է, որ «ընտանիքը որոշել է պահել երգչուհու ամենաարժեքավոր անձնական իրերը»։
Էմի Ուայնհաուսը 27 տարեկանում մահացել է 2011թ․-ին ալկոհոլի գերդոզավորումից։ Քննադատները նրան անվանում են 2000-ականների առաջատար երգչուհիների մեկը, որը մեծ ներդրում է ունեցել երաժշտության զարգացման գործում։