Երգչուհի Եվա Ռիվասը Ինստագրամի իր էջում գրել է, որ իր հարազատ մարդկանցից մեկի հետ դժբախտություն է եղել, ինչի պատճառով նա դադարեցնում է գործունեությունը սոցիալական ցանցերում:
Եվան նախապես շնորհավորել է բոլորի Ամանորը և խորհուրդ տվել տոներն անցկացնել ընտանիքի և ծնողների հետ, քանի որ այդ րոպեներն անգնահատելի են: Tert.am Life-ը փորձեց կապ հաստատել Եվայի հետ և պարզել, թե ինչ է պատահել: Նրա մենեջերը՝ Ստելլա Ակլյանը, նշեց,որ Եվան չի ցանկանում մեկնաբանություն տալ այս թեմայով:
Եվայի հայրը տևական ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ունի: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է իրեն զգում, քանի որ Եվան գրառման մեջ մասնավորեցրել էր ծնողների հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելը: Ստելլան նշեց, որ դեպքը երգչուհու անմիջական հարազատների հետ կապված չէ: Եվայի հայրն այժմ բուժման փուլում է:
Ամբողջությամբ՝ life.tert.am