Վատ լուր Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և մյուսների համար. lragir.am
Advertisement 1000 x 90

Վատ լուր Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի և մյուսների համար. lragir.am

Մշակվում են պատգամավոր դառնալ ցանկացողների լեզվական մակարդակը ստուգող թեստերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Օրենսդրորեն պատգամավորների համար սահմանված են լեզվական պահանջներ: Այս օրերին մենք կազմում ենք այն թեստերը, որոնք նախատեսված են հենց պատգամավոր դառնալ ցանկացողների համար: Նոր խորհրդարանի այն պատգամավորներն, ովքեր Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել, ստիպված կլինեն թեկնածությունը գրանցելուց առաջ հանձնել այդ թեստը: Ի դեպ, այս թեստերը ավարտական քննությունների մակարդակի են»,- ասաց Սերգո Երիցյանը:

Հ.Գ. Վերլուծաբան Կարեն Քոչարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Փաստորեն Պյութագորասի թեորեմն ու «Վարդանանքը»… ու էլի շատ տարրական բաներ լիքը մարդ չգիտի: Դե ինչ տեսնենք ինչքանով թափանցիկ է լինելու ԹԵՍԹ հանձնելու պրոցեսը»:



Նման նյութեր