«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քեզ համար վարդեր բերեցի»․ Սարիկ Անդրեասյանը Հայաստանի հմայքը ցուցադրել է 4 կադրով

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Հայաստանի զբոսաշրջության առավելությունները ցուցադրել է չորս կադրով։ Նրան այդ հարցում օգնել են սիրելին՝ Լիզա Մորյակը, և հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։

Անդրեասյանը կարճ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում։

Հարկ է նշել, որ զբոսաշրջության մասին տեսանյութ նկարահանելու առաջարկին Սարիկը հումորով է մոտեցել։ «Իմ ընկեր, ուսուցիչ․․․ և անհավանական մարդ Հրանտ Թոխատյանն ինձ ասաց, որ պետք է մի տեսահոլովակ նկարել այն մասին, որ Հայաստանը  լավագույն տեղն է զբոսաշրջության համար: Քանի որ զբոսաշրջության մասին լիարժեք ֆիլմ նկարելու ժամանակ և հնարավորություն չկար, մենք Լիզայի հետ որոշեցինք չորս կադրով ցույց տալ, թե որքան լավ է Հայաստանում, թե ինչպես են ուտելիքը, գինին և տեսարժան վայրերը խելքահան անում՝ բառի լավ իմաստով»,-նշել է Անդրեասյանը։

Առաջին կադրում Սարիկը ռուսերեն ասում է, որ սա իր առաջին օրն է Հայաստանում, երկրորդ օրվա մասին նա հայտնում է թեթևակի առոգանությամբ՝ մեծ ափսեով խորոված-քյաբաբի առջև նստած։ Երրորդ օրը նա արդեն հստակ կովկասյան առոգանությամբ է խոսում։ Չորրորդ օրը նա երգում է․ «Քեզ համար աստղեր բերեցի, քեզ համար վարդեր բերեցի»։

Ռեժիսորը խոստովանում է, որ Լիզայի և Հրանտի հետ գրազ է եկել, որ տեսահոլովակը միլիոն դիտում կհավաքի։ Եվ եթե դա իսկապես տեղի ունենա, նա լիարժեք ֆիլմ կնկարահանի Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին։

Օրերս Սարիկ Անդրեասյանը զվարճալի տեսանյութ էր հրապարակել Instagram-ում` ցուցադրելով իր հայրիկի պատրաստած գինիները։