
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցի ժամանակ դիտողություն է արել Բաքվում աշխատող օպերատորներին։
«Մենք ձեզ շա՞տ ենք խանգարում, երեխաներ»,-ասել է Լավրովն ակնհայտ դժգոհությամբ։
Նա կոչ արեց հարգանքով վերաբերվել 2 նախարարների ելույթներին։
Նմանատիպ իրավիճակ էր առաջացել 2015-ի օգոստոսին։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ընդհատեց ելույթը ու գրեթե նույն բառերով դիտողություն արեց դահլիճում նստածներից մեկին. «Մենք ձեզ չե՞նք խանգարում»։
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am