Թանկարժեք քարերը կապված են այն ամսվա հետ, որի ընթացքում ծնվել է մարդը։ Likeni.info կայքը գրում է, որ քարը շատ բան կարող է պատմել մարդու անձի մասին։
Նռնաքար՝ հունվար
Հունվարին ծնված անձինք վերլուծական միտք ունեն։ Կարեկցող են և սիրող։ Միշտ պատրաստ են աջակցել, երբ դիմացինը զգում է դրա կարիքը։
Մեղեսիկ՝ փետրվար
Հանգիստ և նուրբ բնավորություն ունեն։ Ցանկանում են խաղաղություն պահպանել, որքան հնարավոր է։ Կոնֆլիկտային չեն, ապրում են իրենց աշխարհում։ Կարող են կտրված լինել շրջապատող աշխարհից, բայց մտածողությունը բարձր մակարդակի վրա է։
Ակվամարին՝ մարտ
Այս քարը մաքրում է մարդուն, ով ծնվել է մարտ ամսին։ Նրանք առողջ են, միշտ երիտասարդ ու սիրող։ Հեշտությամբ են շփվում, արդար են։
Ալմաստ՝ ապրիլ
Ալմաստը խորհրդանշում է սերը։ Ապրիլին ծնված մարդիկ կայուն են, հրաժարվում են հանձնվել։ Սակայն այս առանձնահատկությունը նրանց նաև կամակոր է դարձնում։ Միշտ հավատարիմ են մնում իրենց համոզմունքներին։
Զմրուխտ՝ մայիս
Մայիսին ծնված մարդիկ սովորաբար հավաքույթների «հոգին են»։ Կարող են միավորել լիովին տարբեր անձանց։ Կարեկցող են, հավատարիմ և նվիրված ընկերներ։
Մարգարիտ՝ հունիս
Հունիսին ծնված մարդիկ յուրահատուկ են։ Այս թանկարժեք քարը կապված է անմեղության, ինչպես նաև պատմության և միֆերի հետ։
Սուտակ՝ հուլիս
Այս ամսին ծնված մարդիկ ինքնավստահ են։ Հազվադեպ են խաբում, աշխատում են իրականություն դարձնել խոստումներն ու հայտարարությունները։
Ձիթակն՝ օգոստոս
Շատախոս են։ Կարող են ընկերանալ ցանկացածի հետ։ Սիրալիր են, կարող են հեռացնել դեպրեսիան և չարը։
Շափյուղա՝ սեպտեմբեր
Հանգիստ են, հավաքված, կարելի է ասել՝ ինչ-որ չափով սառը։ Շատ խելացի են, բայց հազվադեպ են լիովին անկեղծանում։ Որպես կանոն՝ հեղինակություն ունեցող աշխատանք են ստանում, սակայն ժամանակ է պահանջվում՝ նրանց վստահելու համար։
Ծիածանաքար՝ հոկտեմբեր
Երբեք չեն ձանձրանում։ Չնայած հանգիստ են թվում՝ սիրում են արկածներ։ Կարող են փորձել ուշադրություն չգրավել, սակայն դա ոչ միշտ է ստացվում։
Ցիտրին՝ նոյեմբեր
Հաջողությունը սովորաբար հետապնդում է նրանց։ Խոսքը հատկապես վերաբերում է ֆինանսներին։ Ուրախ և լավատես են։ Դրական էմոցիաներ են հաղորդում։
Փիրուզ՝ դեկտեմբեր
Որպես կանոն՝ անվրդով են։ Միշտ կաջակցեն ձեզ ու կպաշտպանեն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը