Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը վայելում է կյանքը։ Ռեալիթի-շոուի աստղն ամուսնալուծվել է ռեփերից փետրվարին, եւ աղբյուրներն ասում են, որ նա «երջանիկ է», որ վերադարձրել է ազատությունը:
«Քիմն այժմ երջանկությունից յոթերորդ երկնքում է։ Նա, իրոք, սիրում է Քանյեին եւ շատ է մտահոգվում նրա համար, բայց հասկանում է՝ նրա մայրը չէ եւ չի կարող ստիպել անել ինչ-որ բան, որպեսզի հոգ տանի։ Նա, ի վերջո, կարող է վայելել իրեն եւ աշխարհը։ Ահա թե ինչու է նա դուրս գալիս, զվարճանում եւ վերջապես լավ ժամանակ անցկացնում», – HollywoodLife-ի հետ կիսվել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։