Նախագահ Արմեն Սարսգայնը շարունակում է գերմարդկային ճիգեր գործադրել, որպեսզի Մոսկվայում ընդունելութայն արժանանա գոնե միջին դասի պաշտոնյանի կողմից: Մայիսի 9-ի տոնակատարությունը կարծես հարմար առիթ էր Արմեն Սարգսյանի համար Ռուսատանի Դաշնությունում քաղաքական որևէ հանդիպում ունենալու համար:
Մայիսի 7-ին նախագահի աշխատակազմը հաղորդագրություն տարածեց, որում մասնարապես ասվում էր.«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին:
Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ»:
Մայիսի 9-ի տոներին մասնակցելու հրավեր չստացած Արմեն Սարգսյանը, փաստորեն, խորամանկությամբ է փորձել ընդունելության արժանանալ: Հաշվարկը եղել է այն, որ ՌԴ իշխանությունները կտեղեկանան Արմեն Սարգսյանի Մոսկվայում գտնվելու մասին և էթիկայից ելնելով կհրավիրեն հաղթանակի զոհարահանդեսը դիտելու: Սա Արմեն Սարգսյանի համար կդառնար առիթ՝ Հայաստանում մանիպուլացնելու, որ ինքը Մոսկվա տեղ «պեռվի կռուգ ֆռացող տղա է»:
Ի վերջո, ստացվել է այնպես, որ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն, անգամ, էթիկայից ելնելով Արմեն Սարգսյանին որևէ տեղ չեն հրավիրել: Սա արդեն խոսուն փաստ է Արմեն Սարգսյանի ՌԴ-ում ընդունելի լինելու աստիճանի մասին: Մինչև մայիսիը 10-ը Արմեն Սարգսյանը պատերազմի տարբեր հերոսների շիրիմներին ծաղիկ է խոնարհել, իսկ աշխատանքային այցը սկսկելուց հետո Հայաստանի նախագահը այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:
Արմեն Սարգսյանի այցը Մոսկվա, ըստ էության, կարելի է համարել խայտառակ տապալված: Բայց ամենավատն այն է, որ դա միայն Արմեն Սարգսյանի համար չէ խայտառակություն, այլ Հայաստան պետության: Ուրիշ տեղ դժվար է պատկերացնել, որ երկրի նախագահը այցելի ռազմավարական դաշնակցի մայրաքաղաք և կարողանա հանդիպել միայն համալսարաններից մեկի ռեկտորի հետ: