Comedy Woman-ի աստղը Վյաչեսլավ Մանուչարովի հետ կիսվել է նախագծից հեռանալու պատճառի մասին
Advertisement 1000 x 90

Comedy Woman-ի աստղը Վյաչեսլավ Մանուչարովի հետ կիսվել է նախագծից հեռանալու պատճառի մասին

Comedy Woman-ի նախկին մասնակից Տատյանա Մորոզովան Վյաչեսլավ Մանուչարովի YouTube-յան «Эмпатия Манучи» նախագծում պատմել է, թե ինչու է որոշել լքել հայտնի հումորային շոուն:

Մորոզովան նշել է, որ հասկացել է, որ իրեն «պետք է առաջ գնալ»։ «Ես որոշել եմ, որ ինչ-որ նոր բան եմ ուզում», – բացատրել է արտիստուհին։

Բացի այդ, Մորոզովայի խոսքերով, կոլեկտիվում հարաբերություններում դժվարություններ եւ հակամարտություններ են սկսվել: Նա հստակեցրել է, որ հակամարտությունները համարում է ցանկացած կոլեկտիվում աշխատանքի բացարձակ նորմալ մաս։

Արտիստուհին նաեւ ընդգծել է, որ շնորհակալ է նախագծի մյուս մասնակիցներին։ Դերասանուհու խոսքով՝ նրանք բոլորն իրար շատ բան են տվել։ Միաժամանակ Մորոզովան հավելել է, որ Comedy Woman-ում աշխատելու ժամանակ մյուս մասնակիցներին ընտանիքի անդամ է համարել, սակայն այնտեղից հեռանալուց հետո հասկացել է, որ իրենք միայն գործընկերներ են եղել:

2020 թվականի նոյեմբերին Comedy Woman-ի նախկին մասնակից Մարիա Կրավչենկոն մեկնաբանել էր շոուի փակման մասին լուրերը։ Նրա խոսքով ՝ նախագծի պրոդյուսերը մասնակիցներին հայտնել է, որ շոուն չի կարող հետագայում գոյություն ունենալ նախկին ձեւաչափով:

news.am