Դերասանուհի Օլիվիա Ուայլդը բացասական արձագանքների է բախվել, երբ համացանցում են հայտնվել «հոմոֆոբ» մեկնաբանությունները, որոնք նա կատարել է նախկին հարցազրույցների ընթացքում։
37-ամյա դերասանուհին քննադատության է ենթարկվել ԼԳԲՏԿ հանրության կողմից այն պատճառով, որ իր կարիերայում դերերի փոփոխությունը համեմատել է սեքսուլության ընդունման որոշման հետ, որը փոխում է մարդու կյանքը։
Հարցազրույցում, որն իրարանցում է առաջացրել, Օլվիան խոսում է այն մասին, որ կցանկանար դերասանուհու աշխատանքը փոխարինել ռեժիսորի աշխատանքով՝ գործընթացը համեմատելով քամիգ-աութի հետ։ Նա հավելել է, որ նախքան 2011թ․-ին Ջեյսոն Սուդեյքիսին հանդիպելը դիտարկել է «թեթեւ լեսբիական հարաբերությունների» հնարավորությունը։
Twitter-ի օգտատերերը քննադատել են դերասանուհուն․ «Ես միշտ հարգել եմ Օլիվիա Ուայլդին, սակայն սա սարսափելի է», «Այս վիրավորական խոսքերն, իսկապես, հնչել են ձեր շուրթերից», «Ինչպե՞ս եք համարձակվում այսպես արժեզրկել ԼԳԲՏ+ հանրությանը», «Աշխատանքը փոխելը քամինգ աութի հետ համետամելով՝ որքան անզգա կարող եք լինել»։
Դերասանուհին մինչ այժմ չի մեկնաբանել քննադատությունն իր հասցեին։
news.am