Դավիթ Մանուկյանին մեղադրել են Կազանում ողբերգության հաշվին գովազդվելու փորձի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դավիթ Մանուկյանին մեղադրել են Կազանում ողբերգության հաշվին գովազդվելու փորձի համար

Բլոգեր Դավիթ Մանուկյանը, որը հայտնի է Դավա կեղծանունով, Կազանում ողբերգության հետեւանքով զոհվածների ընտանիքներին աջակցության մասին հրապարակման համար գովազդ է միացրել։ Մայիսի 13-ի նրա հրապարակումները «Ինստագրամ» սոցիալական ցանցի շատ օգտատերերի էջերում սկսել են հայտնվել «գովազդ» նշումով։

«Խայտառակություն, ցուցադրություն է կազմակերպել», «Բաց չի թողել հերթական անգամ գովազվելու հնարավորությունը, եւ կարեւոր չէ, որ դա ողբերգություն է ու ինչ-որ մեկի կյանքը։ Որպես բլոգեր ու մարդ ցածրացել ես»,- մեկնաբանել են օգտատերերը։