Սասեքսի դուքսերն իրենց դստերը, որը լույս աշխաչհ կգա ամռանը, կարող են անվանել ի պատիվ Եղիսաբեթ Երկրորդ թահուգու հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպւ, հայտնում է Daily Mail-ը։
Երեխան կարող է ստանալ նաեւ Դիանա (արքայազն Հարիի մոտ անունը) կամ Եղիսաբեթ (ի պատիվ կառավարող թագուհու) անունները։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ սիրահարները մտածում են նաեւ այլ անունների մասին․ ցանկում, օրինակ, նշվում են Ալեգրա, Ալեքսանդրիա, Գրեյս, Էմմա, Ռոզա, Ալիսա եւ Վիկտորյա անունները։
Զույգն ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնել է այս տարի։ 2019թ․-ի մայիսին ծնվել է արքայական հայտնի զույգի առաջնեկը, որին տվել են Արչի անունը։ Բուքմեյքներներն այդ ժամանակ չէի էլ ենթադրում, որ փոքրիկին այդպիսի անուն կտան։