Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Advertisement 1000 x 90

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

RIA Novosti-ի փոխանցմամբ, Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։

«Կայացել է ՌԴ նախագահ վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության քննարկումը։ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվար 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խիստ կատարման անհրաժեշությունը, առաջին հերթին՝ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասով»,-ասված է հաղորդագրության մեջ։

politik.am



Նման նյութեր