Hraparak.am-ը գրում է. Երեկվանից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել է Սյունիք, նա չի մասնակցել նաեւ Անվտանգության խորհրդի երեկվա նիստին։
Մենք տեղեկացանք, որ քիչ առաջ նա ժամանել է Գորիսում գտնվող մարզպետի նստավայր, որը հայտնի է Գործկոմի շենք։ Ուշագրավ է, սակայն, որ Ավինյանը Սյունիքի մարզում շրջում է առանց պետհամարանիշների ավտոմեքենայով, Նիկոլ Փաշինյանի այցից եւ «սյունյաց ողջույններից» հետո իշխանության ներկայացուցիչները,թերեւս, մտահոգություններ ունեն, որ իրենք էլ նույն ընդունելությանը կարժանանան։
Ավինյանի գրասենյակի ղեկավար Նժդեհ Հովսեփյանը մեզ հետ զրույցում փոխվարչապետի Սյունիք այցի նպատակների մասին մանրամասներ չցանկացավ հայտնել։