ArmenՅԱՆs. Լիլիթ Voguer Սարգսյան՝ նա, ով Օփրա Ունիֆրիի կողքին հայտնվել է New York Weekly-ի հեղինակավոր ցուցակում ու մերժել Jah Khalib-ի մենեջերը լինելու առաջարկը
Advertisement 1000 x 90

ArmenՅԱՆs. Լիլիթ Voguer Սարգսյան՝ նա, ով Օփրա Ունիֆրիի կողքին հայտնվել է New York Weekly-ի հեղինակավոր ցուցակում ու մերժել Jah Khalib-ի մենեջերը լինելու առաջարկը

Մարքեթոլոգ, հաղորդավարուհի, բլոգեր ու մայր՝ այսպես է իրեն բնութագրում Լիլիթ Voguer Սարգսյանը, որը նախորդ ամիս ներառվել է հանրահայտ New York Weekly պարբերականի՝ «2021 թ-ի տասը ամենաազդեցիկ կին ձեռնարկատերերի» (NY Weekly’s Top 10 Female Entrepreneurs in 2021) ցուցակի 4-րդ հորիզոնականում: Դե, իհարկե, այսպիսի ձեռքբերումով ԱՄՆ-ի մեր հայրենակցուհին, պարզապես, չէր կարող չլինել նաեւ NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրում:

Լիլիթի հետ զրուցել ենք ԱՄՆ տեղափոխվելու, սկզբնական դժվարությունների, դրանց հաղթահարման, գրանցած հաջողությունների, ադրբեջանական արմատներ ունեցող երգիչ Jah Khalib-ի մենեջերը լինելու առաջարկը մերժելու եւ, անշուշտ, ԱՄՆ-ի ամենահայտնի հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրիի հետ անվանի պարբերականի ցուցակում հայտնվելու մասին:

«Իհարկե, չէի ակնկալում, որ ինձ կներառեին այդպիսի հայտնի ամսագրում, հատկապես՝ Օփրայի հետ, որը համարվում է Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ ես այդ հոդվածում զբաղեցնում եմ 4-րդ տեղը: Ինձ համար, իսկապես, շատ անսպասելի էր, երբ ինձ New York Weeklyի էջով գրեցին ու հարցրին՝ արդյոք կցանկանա՞մ իրենց փոքրիկ հարցազրույց տալ, քանի որ ուզում են ինձ ներառել իրենց տասնյակում. մի տեսակ չէի հավատում, որովհետեւ այստեղ այդպիսի բան չի լինում: Միացյալ Նահանգներում պետք է ահռելի աշխատանք տարած լինես, որպեսզի այդպիսի հայտնի պարբերականներն անդրադառնան քեզ»,-անկեղծացավ հաղորդավարուհին, որն, անգամ, հատուկ ուսումնասիրություն էր սկսել՝ պարզելու՝ արդյոք իրեն, իսկապե՞ս New York Weekly-ից էին գրել, թե՞ դա պարզապես ինչ-որ մեկի կատակն էր:

Ամբողջությամբ՝ news.am