Նիկի Մինաժի լուսանկարների հրապարակումից հետո Crocs-ի վաճառքներն աճել են 4900%-ով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկի Մինաժի լուսանկարների հրապարակումից հետո Crocs-ի վաճառքներն աճել են 4900%-ով

Ամերիկյան Crocs ապրանքանիշի ռետինե հողաթափերն անվանվել են 2021 թվականի ամռան ամենահայտնի կոշիկները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեփ-կատարող Նիկի Մինաժն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա լուսանկարվել է մորթե բարձերով եւ Crocs ապրանքանիշի վարդագույն սաբոներով, որոնք լրացվել են փայլուն զարդերով՝ ջիբիթսներով:

Հրապարակումից հետո երգչուհու երկրպագուները սկսել են զանգվածաբար գնել նույն կոշիկներից։ Գնորդների հոսքը Crocs կայքում աշխատանքի խափանումներ է առաջացրել, ինչ-որ պահեր այն ընդհանրապես չի աշխատել։  The Sole Supplier կայքի տվյալներով՝ այդ պահին Crocs-ի վաճառքներն աճել են 4900 տոկոսով։ Որոնողական հարցումները «pink Crocs» եւ «Nicki Minaj Crocs» դարձել են թրենդներ Twitter-ում։

Առայժմ Crocs-ը չի մեկնաբանել կատարվածը։ Սոցցանցերում ենթադրում են, որ բրենդը կարող է կոլաբորացիա թողարկել Նիկի Մինաժի հետ. արդեն քիչ չեն երաժիշտների հետ համատեղ հաջող հավաքածուները, օրինակ՝ Bad Bunny-ի, Post Malone-ի եւ Ջասթին Բիբերի հետ:

news.am